Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թեքահարթակների կառուցման համար հատկացվել է 20 միլիոն դրամ

Թեքահարթակների կառուցման համար  հատկացվել է 20 միլիոն դրամ
27.06.2013 | 17:33

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով իրականացվում են մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումների թեքահարթակների կառուցման աշխատանքներ: Այդ նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 20 միլիոն դրամ, որի շրջանակում կկահավորվի շուրջ 100 թեքահարթակ: Բացի այդ, թեքահարթակներ կկառուցվեն մայրաքաղաքի 9 վարչական շրջանների վարչական շենքերի մուտքերի մոտ: Մինչ այդ նմանատիպ աշխատանքներ էին կատարվել ներառական կրթություն իրականացնող բոլոր 45 դպրոցներում: Ընդ որում, չափորոշիչներով նախատեսված է ապահովել թեքահարթակի 8-ից 10 տոկոս թեքություն, որպեսզի հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող քաղաքացիներն առանց կողմնակի միջամտության կարողանան անցնել այն: Բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ և հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում ևս, որպես կանոն, պարտադիր պայման է թեքահարթակի կառուցման անհրաժեշտությունը: Շինարարական օբյեկտների շինաշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի կողմից կազմված հանձնման-ընդունման, հետագայում նաև փաստագրման ակտերը հաստատվում են միայն թեքահարթակների առկայության դեպքում: Երևանի քաղաքապետարանի այս ռազմավարության հիմքում հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար քաղաքային միջավայրի ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելն է`ապահովելով անխոչընդոտ տեղաշարժի հնարավորություն:

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ